Լանդշաֆտաթերապիա 10-րդ դասարանցիների հետ

28.10.2024

Հոգեբանական աշխատանքների շրջանակներում հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ արտադասարանական հանդիպում ԽԱբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան/ ավագ դպրոցի 10-րդ դասարանի սաների հետ։

Դեռահասության տարիքային փուլում անհատը սոցիալականացման ճանապարհին առերեսվում է տարաբնույթ իրավիճակների, նրա մոտ ծագում են բազմաթիվ հարցեր։ Նման գործընթացները դեռահասի ներաշխարհում կարող են վերածվել ներանձնային կոնֆլիկտների, որոնց անհրաժեշտ է ցուցաբերել համապատասխան հոգեբանա-մանկավարժական մոտեցում և առաջարկել լուծումներ։ Հենց այս նպատակով էլ կազմակերպվել է արտ-թերապևտիկ հոգեբանական աշխատանք լանդշաֆտթերապիայի տեխնիկաներով։

Բնության գրկում դեռահասները հավաքեցին տերևներ, ճյուղեր, բնական լանդշաֆտի այլ տարրեր՝ պատկերելու համար նախապես ձևակերպված իրենց անհատական պրոբլեմը։ Այնուհետև իրականացվեց վերլուծություն, որին հաջորդեց պատկեր վերափոխումը՝ ցանկալի արդյունքի։ Աշխատանքը արդյունավետ էր իսկ աշակերտներից ստացված հետադարձ կապը դրական։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software