«Լավագույն նորարարական պրոդուկտ» անվանակարգի մրցանակակիրները

26.06.2019

2017 թվականից ի վեր ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանը իր մասնակցությունն է ցուցաբերում «Տեխնովացիա Հայաստան» ամենամյա մրցույթին: Թիմերը միշտ հանդես են գալիս ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի ինֆորմատիկայի ուսուցիչ մենթոր Ռուզան Նիկոյանի ղեկավարությամբ: Այս տարի վարժարանը ներկայացրել են 11-րդ դասարանի հումանիտար /անգլերեն/ և մշակութային /նկարչություն/ հոսքերի աշակերտուհիները` համալրելով և ստեղծելով «Goal diggers» և «Wincent»  թիմերը:

Պատիվ ունենք նշելու, որ «Goal diggers» թիմը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից արժանացել է Լավագույն նորարարական պրոդուկտ նոմինացիային` նվեր ստանալով պատվոգրեր և հեռախոս: Ամենամյա մրցույթի շրջանակներում 12-18 տարեկան աղջիկներին տրվում է 4 ամիս, որի շրջանակներում խմբերը իրենց մենթորների հետ միասին պետք է վերջնաժամկետին ներկայացնեն իրենց ծրագիրը: Նպատակը մեր երկրում` համայնքում, որևէ սոցիալական խնդիր լուծելն է հավելվածի միջոցով: «Goaldiggers» թիմի առանցքային խնդիրը Հայաստանում զբոսաշրջությանը զարկ տալն է: Հավեվածը (Fortrip) հայկական բերդերի և ամրոցների հավաքագրված մոդել է` ներառելով բերդերի և ամրոցների պատմական հիմքերը, վայրն ու կազմակերպվող էքսկուրսիան:

Հավատում ենք, որ հաջողությունները այս ոլորտում շարունակական են լինելու, քանի որ աշխատում ենք այդ ուղղությամբ:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software