<<Լավագույն պատմություն>>

20.02.2017

Հունվարի 25-ին Հայ Մեդիա.am լրատվական կայքը և Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի կողմից  հայտարարվել էր մրցույթ «Սուրբ Սարգիս. սիրո ուժն է անհաղթ» խորագրով:

 Հաղթող անվանակարգերն էին` «Լավագույն պատմություն», «Լավագույն մուլտիմեդիա նյութ»  և «Ընթերցողի համակրանք»։

Փետրվարի 20-ին «Արմենպրես» մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ արդյունքներն ամփոփվեցին: «Լավագույն պատմություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի հումանիտար /լրագրություն/ հոսքի աշակերտուհի՝ Միլենա Բարսեղյանը:

Կազմակերպիչները հաղթող մասնակիցներին հանձնեցին պատվոգրեր և հատուկ մրցանակներ:

Շնորհավորում ենք Միլենա Բարսեղյանին՝ ցանկանալով նորանոր հաջողություններ:

 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software