Նոյեմբերի 27-ին Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիայի կողմից «Elsa» օրվա առիթով կազմակերպված «Մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության» թեմայով էսսեների մրցույթում, հիսուն մասնակիցների ներկայացված շարադրություններից լավագույն ճանաչվել է տասնվեց շարադրություն, որոնցից մեկի հեղինակը վարժարանի հումանիտար (լրագրություն) հոսքի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Պողոսյանն է: Շարադրությունը վերաբերում էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության բնորոշմանը: Նա խոսքի ազատությունը նմանեցնում է հողի ու ջրի ձուլմանը: Էդուարդը հավատում է՝ <<կգա օրը, երբ ինքներս կպաշտպանենք բնության կողմից մեզ տրված այդ պատվիրանը՝ խոսելու իրավունքը>>:
Շնորհավորում ենք Էդուարդին, վստահ ենք՝ այս հաղթանակը շարունակական է լինելու: