Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում ՀՊՄՀ ավագ դպրոց վարժարան-ի հումանիտար «Լրագրության» հոսքի 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները հյուրընկալվել էին ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետում…
Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանի և «Ռեժիսուրա»-յի ամբիոնի դասախոս, դոցենտի պ/կ Խաչիկ Չալիկյանի նախաձեռնությամբ աշակերտներն ու ուսանողները դիտեցին «Անպոչ ճգնավորը» Խաչիկ Չալիկյանի հեղինակային ֆիլմը։
Մեդիագագիտության ուսուցումը նպատակ ունի բարձրացնել զանգվածային լրատվամիջոցների ազդեցության մասին տեղակացվածությունը և ձևավորել ակտիվ դիրքորոշում ինչպես մեդիայի օգտագործման, այնպես էլ նրա ստեղծման նկատմամբ:
Մեդիագրագիտության ուսուցման ժամանակ հաճախ օգտագործվում է մանկավարժական մոդել՝ հիմնված հարցման վրա, որը մարդկանց խրախուսում է հարցեր տալ այն մասին, ինչ իրենք տեսնում են, լսում և կարդում։ Մեդիագրագիտության ուսուցումը մարդկանց սովորեցնում է գործիքներ, որոնք նրան օգնում են քննադատաբար վերլուծել հաղորդագրությունները, սովորողներին հնարավորություն է տալիս ընդլայնել սեփական մեդիա հաղորդագրություններն ստեղծելու իրենց փորձը։
Աշակերտները օրը ավարտեցին ֆիլմի հեղինակի հետ հետաքրքիր ու բովանդակալից քննարկում-զրույցով...