Հայի ցավով ապրող, լեզվի ու հավատի կարևորությունը գնահատող և այդ արժևորումը սերունդներին փոխանցողն էր այս լուսավորիչը: Պատահական չէ, որ ուխտագնացության նման էր այս այցը:
Հոկտեմբերի 18-ին ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի աշակերտները նույն համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ այցելեցին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան: Նպատակն էր առավել խորությամբ ծանոթանալ մեծ լուսավորչի կյանքին, նրա գործունեությանը: Աշակերտները ծանոթացան նրա տան անցուդարձին, ձեռագիր օրագրերին, անձնական օգտագործման իրերին:
Լուսավորչական գաղափարների, հայ դպրության զարգացման նոր ուղիների փնտրտուքի ու տված բանաձևերի համար միշտ երախտապարտ ենք, ու դեռ որքան այսպիսի աշնանային այցելություններ են պետք հասկանալու համար նրա հոգու ու գաղափարի խորքն ու խորհուրդը: