ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում աշնանագույն օր էր: Մշակութային (նկարչություն) հոսքի 10-րդ և 12-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին «Աշնան մեղեդի» խորագրով ցուցահանդես: Երեխաների՝ նկարներով ստեղծած գունային տրամադրություններին ներդաշնակ միջոցառման ընթացքում հնչեցին աշնանը նվիրված երգեր, բանաստեղծություններ: 12-րդ դասարանցիները հավաստիացած են՝ իրենց ավարտելուց հետո կրտսեր ընկերները էլ ավելի են գունավորելու վարժարանի աշունները: