Կ. Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում 3 օր շարունակ «Ազգ-բանակ 2017» ցուցահանդեսն էր` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:
ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի աշակերտներն իրենց մասնակցությունն ունեցան ցուցահանդեսին: Նրանք ծանոթացան ցուցադրված զինտեխնիկաների նմուշներին, զինվորական և այլ կրթական ծրագրերին և մի շարք հաստատությունների պայմաններին: Ուսումնասիրման համար առանձին հարթակներ և տաղավարներ էին տրամադրված ամեն մի մասնաբաժնի: Աշակերտներն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան խաղերին, մրցույթներին և գրանցեցին բարձր ցուցանիշներ:
Կարծում ենք՝ այցը նպատակային էր։ Այն համոզմանն ենք, որ կարիքի դեպքում աղջիկ թե տղա կարողանալու են կիրառել զինվորական համապատասխան տեխնիկան և ռազմական գիտելիքները։