2025-2026 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված է «Ապահով և անվտանգ կրթական միջավայր»-ի տարի և այդ գաղափարով ոգեշնչված մեր վարժարանի հոգեբանության ուսուցիչ Մանուշակ Մուրադյանը կազմակերպել էր «Մենք» հոգեբանական համաժողով, որին մասնակցում էին ոչ միայն Երևանի, այլև մարզերի դպրոցների ուսուցիչ-հոգեբաններ և սովորողներ (Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերից)։
Համաժողովը հնարավորություն ստեղծեց տարբեր դպրոցների սովորողներին խոսել հոգեբանական անվտանգության, սննդային վարքի խանգարումների, մարմնի դրական և բացասական ընկալման, սոցիալական մեդիայի ազդեցության և ինքնախնամքի մասին:
Ինչպես նշեց ՀՊՄՀ հ.գ.թ., զարգացման և կրթության հոգեբանության ամբիոնի դոցենտ Մարինե Միքայելյանը. «Մեր սովորողները ունեն հասուն մտածելակերպ և վերլուծական միտք ։ Ուրախ եմ, որ ունենք այսպիսի սովորողներ»։ Սա մեծ ներդրում է նմանատիպ համաժողովների անցկացման գործում։
Մեր վարժարանը ևս անմասն չմնաց այդ առաջարկից և հպարտությամբ, հաստատակամ ներկայացրեց իր թեման։ Զեկույցի թեման էր՝ «Մարմնի պահա՞նջ, թե՞ մտքի ազդեցություն»։ Սովորողները ներկայացրին իրենց հեղինակային հոլովակը, որը կրում էր ուսուցողական բնույթ։ Ինչպես նաև ներկայացրին իրենց ստեղծած գրքույկը՝ «Կյանքը հինգ րոպեում» և գրքույկից նվիրեցին նաև Հայաստանում կանանց հիմնադրամին:
Ինչպես անցյալ տարիների, այնպես էլ այս ուսումնական տարվա ընթացքում առավել ևս մենք պատրավոր ենք ոչ միայն զարգացնել անվտանգ միջավայր ապահովող մեխանիզմները, այլ նաև իրականացնել միջոցառումներ, որոնք ուղղված են սովորողների հոգեկան, ֆիզիկական առողջության, հուզական կայունության և ներառական կրթության ապահովմանը:
Եվ ինչպես հանդիպման ընթացքում նշվեց. «Սերը հաղթող է բոլոր ոլորտներում»։
ՀՊՄՀ Հենակետային վարժարանի ուսուցիչներ՝ Խ. Խամիսյան, Մ. Մուրադյան