Մեր սանը՝ լողի առաջնության ռեկորդակիր

10.01.2022

Օրեր առաջ  վարժարանի  սան Եվա  Կարապետյանը Կազանի լողի առաջնությունից Հայաստան վերադարձավ  մեծ նվաճումով: Նոյեմբերի 2-9-ը  ընթացող Եվրոպայի մեծահասակների լողի առաջնությանը Եվան  սահմանեց անձնական ռեկորդ՝ 50 մետր ազատ և 100 մետր դելֆին ոճերում:  Հեղինակավոր այս մրցույթին  մասնակցում էր  շուրջ  10 երկիր  50  մարզիկով: Շնորհիվ  երկարատև մարզումների՝ Եվային հաջողվեց  հասնել այս նոր ռեկորդին, ընդ որում մեր աշակերտուհին ընդամենը  16 տարեկան է:

Եվան  սովորում է  ՀՊՄՀ հենակետային վարժարանի  հումանիտար հոսքի լրագրություն ենթահոսքի 11-րդ դասարանում: Կիսվելով իր տպավորություններով՝ նա ոգևորությամբ պատմում է. ‹‹Կազանի առաջնությունն ինձ համար ուղղակի  մեծ փորձ էր,  բայց ստացվեց, որ նաև  անձնական ռեկորդ սահմանեցի, հիմա ամեն օր պարապում եմ  արդեն եկող տարի նորից Կազանում  աշխարհի առաջնությանը  նոր  նվաճումներ գրանցելու  համար››:

Նշենք նաև, որ  Կազանից առաջ  Եվան մեծ հաղթանակ էր գրանցել նաև Հայաստանում: 2021թ. լողի  Հայաստանի  պատանեկան առաջնությունում  նա ճանաչվեց լավագույնը՝ զբաղեցնելով  առաջին հորիզոնականը շուրջ 50 մասնակցի  մեջ:  Եվան լավագույնն էր   50 մետր, 100 մետր ազատ և  100 մետր դելֆին ոճերում և  երկրորդ տեղն էր զբաղեցրել 50 մետր բրաս ոճում:

Շնորհավորում ենք մեր  վարժարանի  աշակերտուհուն և հաջողություն մաղթում ինչպես 2022 թ.  Կազանում սպասվող լողի աշխարհի առաջնությանը, այնպես էլ հետագա բոլոր առաջնություններում:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software