Մեծ բարձունքի ճանապարհին

13.04.2018

Ապրիլի 13-ին Երևանի քաղաքապետարանի պատմության թանգարանում հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվեցին 2017-2018 ուստարվա ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից դիպլոմակիրներին շնորհավորեց քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին, քանի որ գրանցված ձեռքբերումները նրանց քրտնաջան աշխատանքի արդյունք են, ինչպես նաև հանձնաժողովների նախագահներին և անդամներին՝ աշակերտներին ըստ արժանավույն գնահատելու համար: Այս երեխաները պատիվ են բերում ինչպես քաղաքամայր Երևանին, այնպես էլ ամբողջ հանրապետությանը»,-նշել է Արամ Սուքիասյանը: Դիպլոմակիրներին շնորհավորեց նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:Պարգևատրվողների կազմում էր նաև ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Արինե Ատոմի Մխիթարյանը, ում շնորհվեց 1-ին կարգի դիպլոմ՝  «Հայ գրականություն» առարկայից ցուցաբերած գերազանց արդյունքի համար: Արինե Մխիթարյանը պարգևատրվողների անունից շնորհակալական խոսք ուղղեց օլիմպիադայի կազմակերպիչներին և շնորհավորեց բոլոր հաղթողներին… Շնորհավորում ենք Արինեին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software