Օտար լեզուների ֆակուլտետի Գերմանական լեզուների ամբիոնի դասախոսներ Սոնա Թումանյանի և Ժաննա Այվազյանի նախաձեռնությամբ Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ մայրերին նվիրված միջոցառում-ցերեկույթ:
Ուսանողներն ու ՀՊՄՀ-ի Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի աշակերտները օտարալեզու բանաստեղծություններով, երգերով իրենց երախտագիտությունը փոխանցեցին հայ ազգի համար հերոս որդիներ ծնած մայրերին կարծես հանդիսատեսին ապացուցելու մի պարզ ճշմարտություն՝ թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ:
Ուսանողները ներկայացրին նաև Քրիստոֆեր Մորլիի ‘’Thursday Evening’’ պիեսի հատվածներից մեկի բեմադրությունը՝ ևս մեկ անգամ վերաիմաստավորելով մարդկային ճիշտ փոխհարաբերությունները:
Միջոցառման կազմակերպիչների կարծիքով՝ միջոցառումը ուսանողների համար լեզվական անջրպետը հաղթահարելու, իսկ ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի սաների մասնակցությունը համալսարան-դպրոց համագործակցությունը ամրապնդելու փորձ է:
Ցերեկույթին ներկա էին Օտար լեզուների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, աշակերտներ, հյուրեր:
- See more at: http://aspu.am/hy/content/mijocarum_nvirvats_herosner_tsnogh_mayrerin/#sthash.CDArwZDO.FQZta76G.dpuf