Տաղանդավոր մարդիկ պատմության մեջ թողնում են իրենց հետքը: Մեծ մարդկանց անունները երբեք չեն մոռացվում. բոցավառվում են անմար կրակի պես:
Այս օրերին աշխարհը սգում է լեգենդի՝ Շառլ Ազնավուրի մահը: Տխուր մթնոլորտ էր նաև ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում: Հնչում էին Ազնավուրի՝ աշխարհ նվաճած երգերը: Աշակերտները հարգանքի տուրք մատուցեցին՝ ծաղիկներ դնելով նկարի մոտ: Վարժարանի աշակերտական խորհրդի նախագահ Լևոն Բուռնազյանի խոսքով՝ <<միշտ սովորել ենք և դեռ հասցնելու ենք սովորել տիեզերահռչակ մեր հայից>>:
Խորն է վիշտը, անդառնալի է կորուստը:
Քեզ հավերժ փառք, լեգե´նդ…