Մրցում ենք տրամաբանելով

17.12.2019

ՀՊՄՀ հենակետային վարժարանում տեղի ունեցավ խաղ-վիկտորինա հումանիտար հոսքի լրագրության ենթահոսքի 10-րդ դասարանի աշակերտների միջև: Խաղը կազմակերպվել էր ՀՊՄՀ ՄՖԻ ֆակուլտետի մաթեմատիկա բաժնի ուսանողների կողմից: Վիկտորինան անցկացվում էր 2 թիմերի միջև, որի արդյունքում հաղթող ճանաչվեց առավել ակտիվ և պատրաստված թիմը: Վիկտորինան իր մեջ ընդգրկում էր ինչպես մաթեմատիկական, այնպես էլ տրամաբանական մի շարք հարցեր: Խաղն անցավ շատ ջերմ մթնոլորտում: Աշակերտները մեծ ակտիվությամբ և հետաքրքրությամբ էին մասնակցում խաղին: Թե´ պրակտիկանտները, թե´ աշակերտները մեծ բավականություն ստացան: Նրանք  միմյանց հրաժեշտ տվեցին փոխադարձաբար շնորհակալություն հայտնելով և հաջորդ անգամ կրկին հանդիպելու ակնկալիքով:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software