Նոյեմբերի 7-ին ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի մշակութային (նկարչություն) հոսքի 11-րդ դասարանի աշակերտները պատիվ ունեցան ներկա գտնվելու Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացված ցուցահանդեսին, որը կրում էր «Ստեղծագործում են համալսարանի աշխատակիցները» խորագիրը և նվիրված էր բուհի հիմնադրման իննսունհինգ և թանգարանի հնգամյակին:
Ցուցադրությանը ներկայացված գործերից մեծամասնություն էին կազմում Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքները:
Ներկայացված էին արվեստի տարբեր ճյուղերի գործեր:
Աշակերտները մեծ բավականություն ստացան՝ տեսնելով արվեստի փայլուն նմուշներ: Նրանք իրենց հպարտ ու պարտավորված էին զգում, որ լինելու են նրանց հետևորդները: