Մշակութային օջախ Գյումրիում

03.10.2019

Մշակույթի կենտրոն Գյումրին հետաքրքրությունների առիթ դարձավ վարժարանցիների համար. Օրեր առաջ ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար (լրագրություն) հոսքի 11-րդ դասարանի աշակերտները շրջայց կատարեցին Գյումրու  մի շարք թանգարաններում։
Այցելելով Զիթողցոնց տուն-թանգարան՝ աշակերտները հստակ պատկերացում կազմեցին Գյումրու 19-20-րդ դարերի առօրյայի, մշակույթի ու պատմության մասին։
Բեմական հագուստներ, ռեկվիզիտներ, լուսանկարներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ: Այս ամենը ցուցադրված էր Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում։
Աշակերտները այցելեցին նաև Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, որտեղ հանգամանալից ծանոթացան գրողի կենցաղին, տեսան նրա աշխատասենյակը, մի շարք իրեր, որոնք գրողն անձամբ է օգտագործել։
Շիրազի հուշատուն-թանգարանը Գյումրու հնագույն թանգարաններից է։ Մեծ գրողի կյանքի մանրամասները որոշ դեպքերում նոր բացահայտումներ էին, որոնց մասին ոչ բոլորը գիտեին։
Այցի վերջնակետը «Յոթ վերք» եկեղեցին էր։
Աշակերտները նոր գիտելիքներով, լավ տպավորություններով ու անմոռանալի հիշողություններով վերադարձան Գյումրիից։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software