Մշակութային օրեր վարժարանցիների համար

11.04.2022

Մշակութային օրեր վարժարանցիների համար

 

            ՀՊՄՀ հենակետային վարժարանում սովորողը կրթություն է ստանում ոչ միայն դպրոցական պատերի ներսում, այլև դրանցից դուրս՝ մշակութային տարաբնույթ միջոցառումների շրջանակում։

Օրեր առաջ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական  համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ցուցասրահում մեկնարկել էր «Շնորհաշատ շրջանավարտներ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որին ներկա էին նաև վարժարանցիները։ Դա ոգևորիչ էր մեր սաների համար. գուցե տարիներ անց նույն  ֆակուլտետում լինի նաև նրանցից մեկի ցուցահանդեսը։

Ապրիլի 6-ին Հայաստանի նկարիչների միությունում կայացավ լուսանկարիչ Սամվել Սևադայի հանդիպումը արվեստասեր աշակերտների և ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՊՄՀ հենակետային վարժարանի մշակութային հոսքի «կերպարվեստ» ենթահոսքի աշակերտները։ Կերպարվեստ, երաժշտություն, գրականություն, լուսանկարչական արվեստ և դրանց սինթեզը ցուցադրված 200 ստեղծագործությունների միջոցով լուսանկարիչ Սամվել Սևադան այսօր ներկայացրեց իր «մուսաները», դրանց դերն ու նշանակությունը մարդու կյանքում։ Կայացած «զրույցը» ջերմ էր և հետաքրքիր։ Ներկաները մեծ բավականություն ստացան՝ դիտելով Սամվել Սևադայի վերջին տարիների աշխատանքներն ու լսելով դրանց ստեղծման պատմությունները։

Արվեստասերներն ու ապագա արվեստագետներն իրենց հուզող հարցերն ուղղեցին վաստակավոր գործչին։

Մշակութային երթը շարունակվում է:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software