Կրթության և դաստիարակության գործում մեծ դերակատարում ունի մշակութային արժեքներին պարբերաբար հաղորդակից լինելը: Արվեստը գեղագիտական ճաշակ ձևավորելու ամենակարճ ուղին է: ՀՊՄՀ հենակետային վարժարանի (ավագ դպրոց) սաները առիթը բաց չեն թողնում գնալու թանգարան ու տուն-թանգարան, թատերասրահ ու համերգասրահ, եկեղեցի ու այլ մշակութային օջախ: Ահա սեպտեմբերի 29-ին հումանիտար (անգլերեն) հոսքի 11-րդ դասարանի աշակերտները դասղեկ Լ. Տոնոյանի ուղեկցությամբ այցելեցին Ժամանակակից արվեստի թանգարան։ Այստեղ աշակերտները ծանոթացան թանգարանի հիմնադրման պատմությունը, իմացան ժամանակակից արվեստի ճյուղերի և ուղղությունների մասին, ինչպես նաև դիտեցին հայ անվանի նկարիչների և քանդակագործների չափազանց տպավորիչ աշխատանքներին։ Առանձին-առանձին մեկնաբանվեցին ցուցադրված գործերը, բացատրվեցին դրանց ենթիմաստներն ու գաղափարները։ Էքսկուրսիան ուղեկցվում էր աշակերտներին հետաքրքրող հարցերով և տարաբնույթ քննարկումներով: Կարծում ենք՝ այս բազմաբովանդակ ցուցադրությունը դեռ երկար կհիշվի աշակերտների կողմից, իսկ դրա թողած ազդեցությունը անհետևանք չի մնա նրանց աշխարհայացքի ձևավորման մեջ: