Նուռն ու ձուկն նույն սեղանին

08.11.2016

 

Նոյեմբերի 8-ին վարժարանի մի խումբ աշակերտներ ԱԽ-ի նախաձեռնությամբ այցելեցին Սերգեյ Փարաջանովի թանգարան: Նպատակը  աշակերտների՝  մեծ գործչի կյանքի, գործունեության հետ ծանոթությունն էր, նրա՝ այդքան խորքային ու յուրօրինակ ստեղծագործությունների խորքերը տեսնելը և հասկանալը՝ ինչու է հեղինակը նուռն ու ձուկը նույն սեղանին դրել: Էքսկուրսավարը վարժարանցիներին ներկայացրեց նրա արվեստի գաղտնիքները, խոսեց օտարերկրյա ցուցահանդեսների և նրա ֆիլմերի մասին: Նա նշեց, որ կան նմուշներ, որոնք թանգարանի թույլտվությամբ ներկայացվում են նաև արտասահմանյան ցուցահանդեսներում: Ապա հավելեց, որ «Տատիկի ընկույզով մուրաբայի» հեղինակը կարողացավ հայ ֆիլմի համար սահմանել մեկ ուրիշ՝ նոր ու բարձր մակարդակ:
Երեխաները վերադարձան անմոռանալի տպավորություններով ու նոր գիտելիքներով:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software