Պատանի պատմաբանների ակումբ՝ Հենակետային վարժարանում

27.09.2017

Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու,  Արմինե Եփրիկյանի նախաձեռնությամբ Հենակետային վարժարանում այսուհետ կգործի ՀՊՄՀ պատանի պատմագետների ակումբ, որի կազմում ընդգրկվել է 50 աշակերտ:

Օրերս ակումբի անդամները հյուրընկալվեցին բուհի Պատմության և իրավագիտության ֆակուլտետ, որտեղ նրանց  ողջունեց գիտության և հետբուհական կրթության գծով  փոխդեկան, պատմական գիտությունների դոկտոր Սամվել Պողոսյանը:

Վարժարանի հասարակագիտական առարկաների մեթոդմիավորման նախագահ Արմինե Եփրիկյանը ներկայացրեց առաջիկայում նախատեսված ծրագրերը:

Վերջինս տեղեկացրեց, որ հոկտեմբերի 13-ին  տեղի կունենա պատանի պատմաբանների առաջին՝ «Հայաստանի մայրաքաղաքները» խորագրով գիտաժողովը.«Անելիքները շատ են ու կարևոր. անկախ նրանից, թե ինչ մասնագետ ես, սեփական ժողովրդի պատմությունը պետք է իմանալ: Առանց ազգային արժեքների գիտակցման ու այն պահելու մտայնության, ազգը կկորցնի սեփական դիմագիծը»,- աշակերտներին բարի երթ մաղթելով՝  հավելեց Արմինե Եփրկյանը:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software