«Պատանի պատմագետների ակումբը» պատմության ուսուցչուհի Արմինե Եփրիկյանի նախաձեռնությամբ կազմակերպել էր «Հայկական կրթօջախները 19-րդ դարում» խորագրով գիտաժողով, որը նվիրված էր հայ գործարար, բարեգործ, Կարինի Սանասարյան դպրոցի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանի 200-ամյա հոբելյանին: Հենակետային վարժարանի տարբեր հոսքերի աշակերտներով համալրված ակումբի անդամները գիտաժողովին ներկայացրին այդ ժամանակաշրջանին բնորոշ պատմական առանձնահատկությունները, այդ համատեքստում կրթության և մշակույթի զարգացման ընթացքը: Զեկույցների շուրջ աշխատելու համար ուսուցիչները աշակերտներին տրամադրել էին անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև սովորողներն օգտվել էին բուհի գրադարանից՝ ամրապնդելով դպրոց-բուհ կապը:
Զանազան միջոցառումներ կազմակերպելուց զատ շուրջ 50 աշակերտներից համալրված «Պատանի պատմագետների ակումբը» կազմակերպում է նաև այցելություններ մեր երկրի պատմամշակութային վայրեր: Ակումբում ընգրկված աշակերտները նաև մասնակցում են դասախոսությունների և գիտաժողովների: