Սեպտեմբերի 30-ին վարժարանի պատանի պատմագետների ակումբի անդամները ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի գիտության և հետբուհական կրթության գծով դեկանի տեղակալ պ․գ․դ․ Ս. Պողոսյանի, ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Ա. Եփրիկյանի նախաձեռնությամբ այցելեցին միջնադարյան պատմամշակութային հուշարձաններ՝ Օհանավանք,Սաղմոսավանք, Ամբերդ ։ Վարժարանցիները ծանոթացան հայ եկեղեցաշինության գաղտնիքներին, նրանց պատմությանը, միջնադարյան մշակույթին, տեղեկություններ ստացան միջնադարի հայոց պատմության հետաքրքիր դրվագների մասին։ Պատմաբանները կարևորեցին մեր նախնիներից եկած կոթողները և նշեցին,որ դրանք իրենց ուրույն դերն ունեն հայապահպան գործում: Հետաքրքիր և ուսուցողական օրը վարժարանցիները լրացրին ազգային երգ ու պարով: