Պատմության քառուղիներով

22.03.2021

Վարժարանի հումանիտար հոսքի 11-րդ դասարանի աշակերտները  հնարավորություն ունեցան օգտվելու ԿԳՄՍ նախարարության կողմից ներդրած աբոնեմենտային ծրագրից: Սովորողները  այցելեցին  Երևան քաղաքի պատմության թանգարան։

Ուսումնասիրելով պատմության այն դասերը, որոնք ներառում են ռուս-պարսկական պատերազմները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին՝ աշակերտները ընդհանուր պատկերացում կազմեցին այդ ժամանակաշրջանում տիրող իրավիճակի և Հայկական հարցի մասին։ Մանրակերտը, պատկերավոր իրերն ու նկարները, ներկայացվող բազմաշերտ պատմությունն ամբողջացրին և լրացրին սովորողների գիտելիքների բացը՝ վառ տպավորություն գործելով նրանց վրա։ Այդ հետաքրքրաշարժ, ուսուցողական և ֊ճանաչողական դասը  շատ տպավորեց՝ թողնելով իր հետքն ու արթնացնելով  հայոց պատմության հանդեպ ունեցած սերը։ «Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը գեթ մեկ անգամ պետք է այցելի Երևանի պատմության թանգարան, իրազեկվի սեփական մայրաքաղաքի դարավոր պատմության մասին՝ ստանալով մեծ բավականություն և ծանոթանա այն քարքարոտ, դժվարանցանելի և փշոտ ուղուն, որով անցել է մեր քաղաքամայրը»- հավելեց 11-րդ դասարանի աշակերտուհի Մարինե Զոհրաբյանը։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software