Ռազմահայրենասիրական բաց դաս

23.03.2021

 ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի փոխգնդապետ Հայկ Պետրոսյանը վարժարանում անցկացրեց բաց դաս: Սահիկահանդեսի միջոցով ներկայացրեց համալսարանի կառուցվածքը, ֆակուլտետները, առօրյան: Քննարկումը անցավ ջերմ մթնոլորտում: Սովորողները ծանոթացան  ընդունելության կարգին, համալսարանում սովորելու առավելություններին: Փոխգնադապետը նշեց, որ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորում են հաղթելու արվեստը: Մեր մասնագիտությունը հայրենքը պաշտպանելն է և հավելեց, որ հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

Հանդիպումը շատ հետաքրքիր էր և արդյունավետ: Նման բաց դասերը վարժարանցիների  համար  կկրեն  շարունակական բնույթ:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software