Սեմինար քննարկում նվիրված տագնապային իրավիճակներին

04.10.2023

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար հոսքի «հոգեբանություն » ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին «Սեմինար քննարկում նվիրված տագնապային իրավիճակներին» , որը նպատակաուղղված էր նման արտակարգ իրավիճակներում վարվելակերպի կանոնների ուսումնասիրմանը` •Ինչպե՞ս արձագանքել տագնապի ժամանակ։ • Ինչպե՞ս խոսել խոցելի խմբի ներկայացուցիչների, հատկապես, երեխաների հետ։ • Ինչպիսի՞ արտահայտություններ անել այն մարդկանց հետ խոսելիս, ովքեր հարազատ են կորցրել... Աշակերտները շատ մանրամասն ուսումնասիրել էին այս և այլ հարցադրումները, որոնք կարող էին օգտակար լինել նմանապիտ իրավիճակներում: Սեմինարը նպատակ ուներ, նվազեցնելու մարդկանց մեջ տագնապային գրոհները ինքնօգնության միջոցով, որը հետագայում անհրաժեշտ է լինելու բռնի ուժով տեղահանված Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար : Եզրափակելով սեմինարը լսարանին առաջարկեցին անցնել թեստ, որի միջոցով կարելի է պարզել տագնապայնության մարկարդակը։ « Պետք է պատրաստ լինենք մեր կողքին ընդունելու և օժանդակելու Արցախից տեղահանված մեր հասակակիցներին» - նշում են վարժարանցիները:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software