Շախմատի եզրափակիչ փուլը ՀՊՄՀ հենեկետային վարժարանում

19.10.2023

 

Վերջին օրերին ՀՊՄՀ հենակետային վարժարանում ակտիվ ընթանում էին շախմատի խաղերը, որում ընդգրկված էին գրեթե բոլոր հոսքերի աշակերտները: Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ վերջին ` եզրափակիչ խաղը , որը, ի տարբերություն մնացած բոլոր խաղերի,տեղի ունեցավ դահլիճում : Խաղին ներկա էին աշակերտներն ու ուսուցիչները: Պայքարը մղվում էր 1-ին , 2-րդ և 3-րդ տեղերի համար:

Վարժարանցիների խոսքով նման թեժ խաղ երբևէ չէին տեսել, կարծես 2 ուժեղագույններ մրցեին գլխավորը լինելու համար: Վերջնարդյունքում 1ին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց ֆիզմաթ հոսքի 10-րդ դասարանի աշակերտ Գալոյան Գևորգը: Հաղթողը ստացավ պատվոգիր և խրախուսական նվերներ: 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրին Զաքարյան Սամվելը և Ամբրոյան Արիկը: Շնորհավորում ենք մեր կրտսեր աբովյանականներին ` մաղթելով նորանոր հաջողություններ շախմատի ոլորտում և ոչ միայն:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software