Շնորհավորում ենք...

25.04.2017

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեցին Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարերը: Մրցաշարին մասնակցում էր Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ–ի հենակետային վարժարանի 10–րդ դասարանի աշակերտուհի Սյուզանննա Սաֆրազյանը։

Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը: Սմբատ Լպուտյանը գոհունակությամբ նշեց, որ մրցաշարերն անցան արդար պայքարում, և լավագույնները դարձան հաղթողներ, սակայն ավելացրեց, որ մյուս մասնակիցները նույնպես շատ մոտ էին մրցանակային տեղերին։ Մրցաշարի հաղթողներն էին Ավետիսյան Մարիամը, Ասատրյան Սոնան և երրորդ տեղի մրցանակի դափնեկիր Սաֆրազյան Սյուզաննան։

Շնորհավորում ենք Սյուզաննա Սաֆրազյանին՝ ցանկանալով նոր հաղթական քայլեր։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software