Շնորհավորում ենք Արեգին…

02.10.2017

Օրեր առաջ  Տոքսովոյում ԱՊՀ անդամ պետությունների միջև անցկացվեց  դպրոցական սպորտի հինգերորդ միջազգային փառատոնը: Մրցումներն անցկացվեցին ԱՊՀ երկրներում տարածված յոթ սպորտաձևերով ՝ բատմինտոն, բասկետբոլ, վոլեյբոլ, մինի-ֆուտբոլ, սեղանի թենիս, շախմատ: Միջոցառմանը մասնակցում էին ԱՊՀ մասնակից երկրների 500-ից ավելի ներկայացուցիչներ:

Փառատոնի մասնակիցների համար անցկացվեց կրթամշակութային ընդարձակ ծրագիր, կազմակերպվեցին <<Երկխոսություններ ռուսերենով>>, հանդիպումներ հանրահայտ մարզիկների հետ, էքսկուրսիաներ Սանկտ-Պետերբուրգ քաղաքով:

            Շախմատի մրցաշարին մասնակցել է յոթ թիմ՝ Ռուսաստանից, Լենինգրադից, Ուկրաինայից, Հայաստանից, Էստոնաիայից, Բելառուսից և Ղրղստանից: Եզրափակիչ  փուլում շախմատի՝ մինչև 15 տարեկանների շրջանում  առաջին տեղ  զբաղեցրեց վարժարանի սան Արեգ Շմավոնյանը:  

Շնորհավորում  ենք Արեգին՝ ցանկանալով նորանոր բարձունքներ…

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software