Շնորհավորում ենք մեր օլիմպիականներին՝ մաղթելով հանրապետական փուլում հաղթական արդյունք
Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ՀՊՄՀ հենակետային վարժարանի 8 սովորողներ հաջողությամբ հաղթահարել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը և նվաճել հանրապետական փուլի ուղեգիր։
Ստորև ներկայացված են սովորողները՝ ըստ առարկաների․
Հայոց լեզու
Միլենա Ասրյան 10-րդ դասարան
Արման Աստվածատրյան 11-րդ դասարան
Ալինա Մելքոնյան 11-րդ դասարան
Նանե Գրիգորյան 12-րդ դասարան
Պատմություն
Գևորգ Ծառուկյան 10-րդ դասարան
Սոֆի Մելիքսեթյան 10-րդ դասարան
Արման Աստվածատրյան 11-րդ դասարան
Ալինա Մելքոնյան 11-րդ դասարան
Սուսաննա Անտոնյան 11-րդ դասարան
Հայ Գրականություն
Արման Աստվածատրյան 11-րդ դասարան
Ալինա Մելքոնյան 11-րդ դասարան
Նանե Գրիգորյան 12-րդ դասարան
Միխայիլ Հարությունյան 12-րդ դասարան
Շնորհավորում ենք մեր այն բոլոր աշակերտներին, ովքեր մասնակցել են առարկայական օլիմպիադաներին` տարբեր փուլերում արժանանալով պատվոգրերի և շնորհակալագրերի։ Շնորհավորում ենք նաև նրանց ուսուցիչներին՝ իրենց աշխատանքի արդյունքը և հաջողության բերկրանքը վայելելու առիթով։ Հպարտանում ենք նրանց հաջողություններով` վստահ լինելով, որ դրանք շարունակական են լինելու։