Շնորհավորում և հպարտանում ենք․․․

07.11.2022

Աբովյանականները նշում են հարազատ բուհի հարյուրամյա հոբելյանը։ Ընդամենը մեկ դարի ընթացքում համալսարանը մեր պետությանը տվել է նշանավոր գիտնականներ, նվիրյալ ուսուցիչներ, հայրենապաշտ զինվորներ։

            Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր արարողությանն էին ներկա երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Նրանք եկել էին նորից գնահատելու այն համալսարանի գործունեությունը, որը  կիրթ հասարակության գրավականն է։ Երկարամյա անբասիր աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով, մեդալով և կոչումով են պարգևատրվել մանկավարժական համալսարանի տարբեր ամբիոնների դասախոսներ, գիտնականներ:

            Վարժարանը անմասն չմնաց շատերին համակած հպարտության զգացումից  Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակի առիթով մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Մանկավարժական համալսարանի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր ՆԱԻՐԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:Երկարամյա անբասիր աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով է պարգևատրվել Մանկավարժական համալսարանի  Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Ղուշչյանը: Նաիրա Սաֆարյանը, շնորհավորելով հարազատ բուհի հոբելյանը, հավաստում է «Հպարտ եմ, որ ուսուցիչ եմ... Եվ այդ հպարտությամբ էլ շուրջ 30 տարի սիրով նվիրվել եմ այս բարդ ու պատասխանատու գործին ու ոչ մի օր չեմ տրտնջացել ու զղջացել ընտրածս մասնագիտության և կատարածս աշխատանքի համար... Ձգտել եմ իմ ղեկավարած հաստատությունում ստեղծել այնպիսի միջավայր, ուր ինչպես սովորողները, այնպես էլ սովորեցնողները սիրով հաճախեն, որ դպրոցը, սովորելն ու սովորեցնելը դառնան հաճելի ու սիրելի բոլորի համար»։

            Աշակերտները, գործընկերները, վարժարանականները շնորհավորում են իրենց սիրելի և իրենց համար բացառիկ օրինակ դարձած Նաիրա Սաֆարյանին։ Վստահ են՝ նրա նվիրումը անմնացորդ է, կատարած գործը՝ հայրենանվեր։

 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software