Սուրբ Հարության տոնը՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում

22.04.2022

Ապրիլի 22-ին ՀՊՄՀ-Ի հենակետային վարժարանի 2-րդ հարկում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Զատկի տոնին։

ՀՊՄՀ հենակետային վարժարանի Աշակերտական խորհուրդը՝ համագործակցելով ՀՊՄՀ-Ի Ուսանողական խորհրդի հետ կազմակերպել էր Զատկին նվիրված այս միջոցառումը։

Սկզբում ծանոթացանք Զատկի տոնի գաղափարին, ավանդույթներին և այլն։

Միջոցառման ընթացքում վարժարանի հոսքերը ներկայացան իրենց յուրօրինակ սեղաններով։

Ուտիս տատն ու Պաս պապը շփվեցին վարժարանցիների հետ։ Պարի հոսքի աշակերտներն էլ ներկայացրին իրենց պարը։

Կազմակերպված խաղերում հաղթեցին հումանիտար  (ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ) և մշակոիյթային (ՊԱՐԻ) հոսքերը։

Միջոցառումն ուղեկցվեց եկեղեցական և ազգային երգերով, պարով, բանաստեղծություններով, տոնի վերաբերյալ մեկնաբանություններով։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և հյուրերին։

 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software