Սուրբ ծննդյան խորհուրդը

24.12.2018

Արդեն մի քանի օր է՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում թևածում է տոնական տրամադրություն։ Միջանցքում կանգնած կանաչազարդ եղևնին աշխուժություն է հաղորդում աշակերտներին։

Չնայած դեկտեմբեր ամիսը ուսումնական գործընթացով հագեցած էր, այնուամենայնիվ վարժարանցիները կարողանում են համատեղել դժվարն ու հաճելին։

Վարժարանի հումանիտար հոսքի հոգեբանության ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտները ուսուցչուհի Լ. Խլոյանի գլխավորությամբ կազմակերպել էին ներկայացում-միջոցառում, որն իր մեջ ներառում էր Սուրբ ծննդի խորհուրդը։

Աշակերտները սահուն անգլերենով և դերասանական որոշակի ունակություններով ներկայացրին բեմականացումը՝ հաճույք պարգևելով դիտողներին։ Ներկայացումը հագեցած էր նաև տոնական երաժշտությամբ, պարերով և բարեմաղթանքներով։

Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը գովասանքի և խրախուսանքի խոսքեր ուղղեց աշակերտներին՝ ընդգծելով նրանց պատրաստակամությունը։

Տիկին Սաֆարյանը շնորհավորեց նաև ողջ մանկավարժական կոլեկտիվի, աշակերտության գալիք Նոր տարին՝ մաղթելով բարեկեցություն, առողջություն և հաջողություններ գալիք տարում։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software