Նոյեմբերի 15-ին վարժարանում տեղի ունեցավ սպորտային մրցաշարի եզրափակիչ խաղը: Հաղթահարելով մրցույթի բոլոր փուլերը՝ եզրափակչում հանդիպեցին հումանիտար (հոգեբանություն) և բնագիտմաթեմատիկական հոսքերի 11-րդ դասարանի աշակերտները: Խաղի սկզբում մասնակիցները հուզված էին, բայց կենտրոնանալով ՝ ցուցադրեցին տպավորիչ և դիտարժան խաղ:
Ընդմիջումները ուղեկցվում էին ակրոբատային գեղեցիկ հնարքներով, երաժշտական և պարային համարներով: Արդյունքները ամփոփելուց հետո ժյուրին հայտնեց, որ հաղթող է ճանաչվում բնագիտամաթեմատիկական հոսքի դասարանը: Մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական պատվոգրերով:
ԱԽ-ը շնորհավորում է հաղթող թիմին և նորանոր ձեռքբերումներ մաղթում վարժարանի հետագա մրցախաղերում: Առաջիկայում կազմակերպվելու է վոլեյբոլի միջդասարանային մրցաշար, ինչը հնարավորություն կտա ընտրելու վարժարանի՝ վոլեյբոլի հավաքականի կազմը, որն էլ կմասնակցի համալսարանում կայանալիք միջֆակուլտետային մրցաշարին:
Վստահ ենք՝ հաղթանակները շարունակվելու են: