Հունվար ամսին մեկնարկեց ամենասպասված և ամենաթեժ Սպորտլանդիան:
Շուրջ մեկ ամիս աշակերտները ջանք ու եռանդ չէին խնայում եզրափակիչ հասնելու համար, որպեսզի նվաճեն այդքան սպասված գավաթը: Այս հուզումնառատ ամիսը հագեցած էր թեժ և լարված պայքարներով, հաղթանակներով և պարտություններով: Ի վերջո բազմաթիվ արգելքներ և խոչընդոտներ հաղթահարելով` իրենց աշխատասիրության և համառության շնորհիվ եզրափակիչ դուրս եկան « Անգլերեն 10» և «Պար 11» հոսքի աշակերտները: Փետրվարի 14, եզրափակիչ. այդ օրը ճակատագրական էր երկու թիմերի համար էլ. պետք է վճռվեր սպորտլանդիայի հաղթողը: Երկու դասարաններն էլ մեծ պատրաստակամությամբ և տոկունությամբ առաջ շարժվեցին՝ ընդունելու այդ մարտահրավերը:
Խաղը բավականին բուռն էր ու լարված`լի աննկարագրելի էմոցիաներով:
Դե ինչ, ամենասպորտային ու համադպրոցական մրցույթում հաղթող ճանաչվեց հումանիտար հոսքի «Անգլերեն» ենթահոսքի 10-րդ դասարանը: Ֆինալիստները շնորհավորեցին միմյանց հիանալի խաղի առթիվ`մաղթելով նորանոր հաղթանակներ: Իսկ մեր հաղթող թիմը նշում էր, որ իրենց հաղթանակի գրավականը միանգամայն իրենց միասնականությունն ու աշխատասիրությունն էր: