Թումանյանն այն բացառիկ դեմքերից էր, ով, ապրելով իր ժողովրդի դժնդակ տարիներին, ձուլվեց նրա հետ` թրծվելով վերջինիս ցավի ու տառապանքների բովի միջով։
Յուրաքանչյուր հայ փոքրիկի մուտքը դեպի գրքերի անեզր ու զարմանահրաշ աշխարհ ուղեկցվում է Թումանյանով, ուստի պատահական չէ, որ նրա ծննդյան օրը դարձել է գիրք նվիրելու ու փոխանակելու սիրված ավանդույթ։
Այսօր` փետրվարի 19-ին, լրացավ այս մեծ հայի 151-ամյակը։
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 11-րդ դասարանում տիրում էր թումանյանական շունչը. աշակերտները կազմակերպել էին բաց դաս և ներկայացնելով գրողի ստեղծագործություններն ու կյանքի հիշարժան դրվագները` հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին։ Դասի վերջում երեխաներն իրար նվիրեցին գրքեր, իսկ տնօրեն տիկին Սաֆարյանը իր ամփոփիչ խոսքում նշեց մեր կյանքում գրքերի ունեցած բացառիկ դերի մասին` հավելելով, որ թումանյաններ հազվադեպ են ծնվում, և պետք է գնահատել նրանց դերն ու նշանակությունը հայ ժողովրդի թե' քաղաքական, թե' մշակութային կյանքում։
Միլենա Բաղդասարյան
ՀՊՄՀ հենակետային վարժարանի /ավագ դպրոցի/
հումանիտար /անգլերեն/ հոսքի 11-րդ դասարանի աշակերտուհի