ՀՀ ԿԳ նախարարի նոր հրամանի համաձայն՝ Մանկավարժական համալսարանի Հենակետային վարժարանում (ավագ դպրոցում) ևս անցկացվեցին 2016-2017 ուսումնական տարվա պետական ավարտական քննությունները:
Ըստ նոր կարգի պետական ավարտական քննությունների թիվը 6-ից կրճատվել է 3-ի, որոնք սովորողները կարող են հանձնել 1-ին կիսամյակի ավարտին (դեկտեմբերի 26-29-ը):
Շրջանավարտը դեկտեմբերին հանձնում է միայն այն առարկայի կամ առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցողները դեկտեմբերին պետական ավարտական քննություն կարող են հանձնել միայն այն առարկայից, որը չեն հանձնելու միասնական քննությունների համակարգով: Քննություններին մասնակցելու համար սովորողները նախապես դիմում են ներկայացրել վարժարանի տնօրինությանը:
Խոսելով ավարտական քննությունների անցկացման նոր կարգի առավելությունների մասին՝ Նաիրա Սաֆարյանն ընդգծեց, որ սկզբում անհանգստությունը մեծ էր. քիչ ժամանակ կար պատրաստվելու. «Նոր գաղափարը ողջունելի է. սովորողները ընդունելության քննություններից առաջ ծանրաբեռնվածությունից թեթևանում են, իսկ առանց կրկնուսույցի աշակերտները հնարավորություն կունենան ավելի շատ ժամանակ տրամադրել մասնագիտական առարկաների միասնական քննություններին»:
Քննությունների ընթացքին հետևում էր նաև ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշանը
Վարժարանում քննական վերջին օրն ամփոփվեց տնօրեն Նաիրա Սաֆարյանի ամանորյա շնորհավորանքներով՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մաղթելով մեծագույն ձեռքբերումներ և հաջողություններ:
<<Թող 2017 թվականը լինի խաղաղության, հաղթանակների, միասնության, և առաջընթացի, համայն հայության ազգային իղձերի իրականացման և նորանոր ձեռքբերումների տարի...
Թող Սուրբ Ծննդյան ավետիսն ուղեկից լինի ձեզ ողջ տարվա ընթացքում...>>