ՏԻԳՐԱՆ ԱՐՍԵՆԻ ՄԻԿՈՅԱՆ...

06.10.2020

ՏԻԳՐԱՆ ԱՐՍԵՆԻ ՄԻԿՈՅԱՆ...

Ծնվել է 21.01.1997թ., ք. Երևան

2014թվականին ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը (ավագ դպրոցը)...

Բոլոր մասնագիտություններից վեր դասելով հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը՝ ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան...

Տիգրան Միկոյանը մեծ ապագա ունեցող երիտասարդ էր, ում անունը հավերժ դաջվեց մեր պատմության հերոսական էջերում...

Տիգրանը վառ անհատականություն է, որ միշտ մնալու է բոլոր ուսուցիչների հիշողություններում...

Անասելի մեծ ցավ ապրեցինք՝ լսելով այդ չարաբաստիկ լուրը...

Կորցրածը դառն է, բայց շահածը հաղթանակն է...

...Վստահ էր, որ հայոց սահմանը անառիկ ու անկորուստ կպահի... Հենց այդ վստահությամբ էլ լեյտենանտ դարձած Տիգրանը կամովին ընտրեց ծառայության վայրը և մեկնեց Եղնիկներ...

«Կարևոր չէ՝ ինչպես կխփես ինքդ, շատ ավելի կարեւոր է, թե ինչ հարվածի կդիմանաս»,-սա Տիգրանի կարգախոսն էր...

Մեր խորը վշտակցությունն ենք հայտնում Տիգրան Միկոյանի հարազատներին, զինակիցներին...

Հավերժ փառք Տիգրանին և խոնարհում իրենց կյանքը հայրենիքին զոհած քաջ հայորդիներին, մեր բոլոր հերոսացած տղաներին...

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Խոնարհումով՝ Նաիրա Սաֆարյան

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software