Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ, գիտության ու կրթության գործի նվիրյալներ.
Մեծագույն սիրով, ջերմությամբ և հպարտությամբ շնորհավորում եմ սեպտեմբերի մեկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից:
Պատահական չէ, որ սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես գիտելիքի օր, գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը:
Հաջողություն եմ մաղթում բոլորիս ուսումնառության, ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում...