Հոկտեմբերի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը լեցուն էր մարդկանցով: ՀՊՄՀ-ի չորրորդ կուրսի կերպարվեստի և գծագրության ֆակուլտետի ուսանողները, գեղեցիկ ցուցահանդես էին կազմակերպել «Բարև Աշուն » խորագրով:Միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեցան նաև ՀՊՄՀ հենակետային վարժարանի մշակութային (նկարչություն) հոսքի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտները: Մշակութային (նկարչություն) հոսքի 12-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Պողոսյանը իր խոսքում նշեց, որ հետաքրքիր էր ուսանողների հետ աշխատելը, ապա ավելացրեց, որ վարժարանում սովորելու 3 տարիների ընթացքում ավելի է հմտացել նկարչական արվեստում: Միջոցառումը յուրահատուկ էր նաև նրանով, որ իրենց ակտիվ մասնակցությամբ հանդես եկան նաև 10-րդ դասարանի աշակերտները:
Ցուցահանդեսին ներկա էին ՀՊՄՀ-ի կերպարվեստի և գծագրության ֆակոլտետի դասախոսները, ամբիոնի վարիչ Ֆարաոն Միրզոյանը, ամբիոնի վարիչի տեղակալ Միսակ Մելքոնյանը և պրակտիկանտների ղեկավար Մելքոն Ավետիսյանը:
Նկարչության հոսքի բոլոր սաների աշխատանքները արժանացան բարձր գնահատականների: Աշակերտները խոստացան առաջ շարժվել և հետագայում մեծ բարձունքներ գրավել:
Աշխատանքները կարող եք տեսնել լուսանկարներում: