Վանա ծովի ոգին

21.01.2022

Լրացավ 103 ամյակը մեծանուն բանաստեղծուհու, ով որպես պատգամ՝ իր որդուն և բոլոր հայորդիներին պետք է  ավանդեր՝ պահել, փայփայել մայրենին մայրական սիրուց ավելին: Քանիցս ճշմարիտ են Վեհափառի խոսքերը, թե նա Վանա ծովի ոգու վերածաղկումն է, և երգիչը արդար խոսքի՝ մեսրոպյան լեզվով: Հունվարի 21-ին ՀՊՄՀ հենակետային վարժարանի դահլիճում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի կազմակերպած միջոցառումը՝  նվիրված գրող, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի 103-ամյակին։ Հնչեցին Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունները, խոսվեց նրա կյանքի, գործունեության և ապրելակերպի մասին։ Նա մեծ էր թե՛ իբրև բանաստեղծուհի, թե՛ իբրև բացառիկ հայրենասեր: Միջոցառումն հագեցած էր երաժշտական կատարումներով։ Ուսուցիչներն ու աշակերտները մեծ բավականություն ստացան՝ լսելով և վերհիշելով գրողի գործերը։ Ակնհայտ է` Սիլվա Կապուտիկյանի շատ բանաստեղծություններ անգիր գիտեն բոլորը՝ փոքրից մեծ։ Առ այսօր նա ապրում է և կապրի այնքան, որքան մենք կհիշենք ու կմեծարենք նրան։

Վարժարանի տնօրեն տիկին Նաիրա Սաֆարյանը իր ամփոփիչ խոսքում նշեց մեր կյանքում գրողների բացառիկ դերի մասին` հավելելով, որ կապուտիկյաններ հազվադեպ են ծնվում, և պետք է գնահատել նրանց դերն ու նշանակությունը հայ ժողովրդի թե' քաղաքական, թե' մշակութային կյանքում։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software