Վարժարանի ասպետները

09.04.2017

Մեկուկեսամսյա լարված աշխատանք, աշակերտների և ուսուցիչների անհանգստություն ու լարվածություն, վարժարանը արժանվույն ներկայացնելու պատասխանատվություն, որոնց արդյունքում վերջապես հաղթանակ` փայլուն հաղթանակ:

ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի 10 և 11-րդ դասարանների առաջադեմ աշակերտները «Հայ ասպետ» հեռուստախաղում մրցում էին Գյումրու և Մասիսի ավագ դպրոցների աշակերտների հետ:                             

Կարին Տոնոյանի խոսքով  մասնակիցները «փոքրիկ ուսուցիչներ» են, ովքեր պետք է իրենց գիտելիքները փոխանցեն հեռուստադիտողին:   Վիճակահանությամբ մեր վարժարանի թիմը ընտրեց կարմիր գույնը: Երեխաները փայլեցին իրենց պատրաստվածությամբ  ու թիմային աշխատանքով:  Նրանք, ի սկզբանե հասկանալով խաղի նպատակը,  հիանալի դրսևորեցին իրենց և միավորների զգալի տարբերությամբ հաղթեցին: Թիմի ավագը` Աննա Թադևոսյանը, կարողացավ պատասխանել հաղորդավարի բոլոր հարցերին և չթողնել իր թիմակիցներին «Հայ ասպետ»-ի բանտապան նժդեհիկների ձեռքում:  Աննան արժանացավ խաղի «Լավագույն մասնակից» տիտղոսին և ստացավ խրախուսական մրցանակ: Մեր թիմի մյուս մասնակից աղջնակը` Ռոզա Աբրահամյանը, հիացրել էր պատմաբան-փորձագետին և խաղի ավարտին աղջիկը ստացավ իր դիմանկարը: Աղջիկների շարքը համալրում էր նաև Վիոլետա Գևորգյանը: Դե իսկ Տիգրանը և Աշոտը իրենց արքայական անուններով մեծ ներդրումն ունեցան հաղթանակի գործում:  Եվ պատահական չէր, որ Տիգրանին շնորհվեց <<Հայ ասպետ>>:

Բոլոր թիմերը մրցանակներ շահեցին մասնակցության համար: Վարժարանի թիմը հաղթելու առիթով հատուկ մրցանակ ստացավ` հինգօրյա արշավ դեպի Հայաստանի տեսարժան քաղաքներ:

Շնորհավորում ենք վարժարանի խելացի աշակերտներին և սպասում նրանց մյուս հաջողություններին:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software