Վարժարանի լավագույն ընթերցողը

20.12.2018

Ինը տարի առաջ ստեղծված «Լավագույն ընթերցող» մրցանակաբաշխությունը մի հարթակ է, որտեղ մեծարվում է գիրքը: Մանկավարժական համալսարանում ամփոփվեցին «Լավագույն ընթերցող» ամենամյա մրցանաբաշխության արդյունքները, որի ընթացքում մրցանակներ և վկայականներ հանձնվեցին 10 ֆակուլտետների, ՀՊՄՀ հիմնական և ավագ դրպրոցների լավագույն ընթերցողներին։ «Գիրքը տիեզերք է, և այդ տիեզերական մտածողությունն է գիրքը հասցնում սերունդներին»,- ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը այսպես ողջունեց ուսանողներին, կրթության առաջին գծում ՝ խրամատում կանգնած մասնագետներին և ասաց, որ գրքերը գրադարաններում կապրեն միշտ, քանի դեռ կա ընթերցողը:

Ամեն տարի ՀՊՄՀ Գիտական գրադարանի տպագրած գրքույկները պատմում եմ լավագույն ընթերցասեր ուսանողների մասին: Տասնյակ հազար տպագիր գրքեր, էլեկտրոնային գրականություն. հնի և նորի այս համակցումը ծառայում է բուհի բոլոր մասնագիտությունների ուսուցման օժանդակմանը: 2018 թվականի «Լավագույն ընթերցող» ճանաչվեց և մրցանակի արժանացավ նաև ՀՊՄՀ Հենակետային վարժարանի աշակերտ Արինե Մխիթարյանը:

Վարժարանում  Արինեի  առաջադիմությունը բարձր է: Նա 2015-2016թթ-ին ուսումնասիրել է լրագրություն և աշխատել է Կենտրոն ՀԸ-ի «Օրագիր լրատվական» նախագծում: Այժմ հոդվածներ է գրում Anews.am էլեկտրոնային թերթի համար:

Ակտիվ մասնակցում է նաև հասարակական կյանքին: Կամավոր է «Երիտասարդական ակումբների դաշնություն» հասարակական երիտասարդական կազմակերպությունում: Կազմակերպության ծրագրերի շրջանակներում մասնակցել է 3 միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրերի. 2017-2018թթ-ին` Իռլանդիայում, Գերմանիայում և Չեխիայում:

Արինեն իր խոսքում նշեց. <<Ապագայում նախատեսում եմ դառնալ լրագրող, քանի որ կարծում եմ, որ խնդիրները լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է բարձրաձայնել դրանք>>:

Վարժարանի լավագույն ընթերցողին շնորհավորեցին վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը, ընտանիքի անդամները և աշակերտները:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software