ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԸ՝ ԴԻՊԼՈՄԱԿԻՐ

17.05.2018

2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողներին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հանձնվել են 1-ին կարգի դիպլոմներ: Դիպլոմակիրների թվում է վարժարանի հումանիտար հոսքի 10-րդ դասարանի աշակերտուհի Արինե Ատոմի Մխիթարյանը՝ «Հայ գրականություն» առարկայից ցուցաբերած գերազանց արդյունքի համար: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին մաղթելով նորանոր հաջողություններ: <<Որպեսզի այդ հաղթանակից հետո դատարկության զգացողություն չունենաք, անմիջապես անցեք հաջորդ նպատակների իրագործմանը: Այս սերունդը մեծ հեռանկարներ ունի, որովհետև վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ բավականին ազատ և արդար քաղաքացի ու աշակերտ ունենք, ովքեր կերտելու են միանգամայն այլ Հայաստան»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ աշակերտներին մաղթելով նորանոր հաջողություններ: Շնորհավորում ենք Արինեին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ:

 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software