ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի, Ռումինիայի¸ Բուլղարիայի¸ Վրաստանի¸ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթների արդյունքները:
Հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել նաև հենակետային վարժարանի բնագիտամաթեմատիկական հոսքի 12-րդ դասարանի աշակերտ Սարգիս Ղազարյանը: Վարժարանում սովորելու տարիներին նա մասնակցել է տարբեր երկրներում կազմակերպված միջազգային կոնֆերանսների և արժանացել պատվոգրերի:
Մրցույթի արդյունքներով Սարգիս Ղազարյանը բակալավրի կրթական ծրագրով հաղթող է ճանաչվել: Նա 5 դիմորդների ցանկում է և իր ուսումը շարունակելու է Բուլղարիայի Հանրապետությունում:
Մինչ այդ Սարգիս Ղազարյանը ընդունվել էր նաև Հայաստանի Ամերիկյան և Չեխիայի բիզնես համալսարաններ:
Շնորհավորում ենք Սարգիս Ղազարյանին՝ ցանկանալով նորանոր հաջողություններ: