ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար/ հոգեբանություն / հոսքի 10-րդ դասարանի աշակերտուհի Արինե Մխիթարյանը <<Երիտասարդական ակումբների դաշնություն>> հասարակական կազմակերպության երիտասարդական խմբով մեկնեց Իռլանդիա՝ ներկայացնելու Հայաստանը Eco-Unesco կազմակերպության “Youth for the Future” ծրագրի շրջանակներում: Ծրագիրն անցկացվեց հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը: Մասնակից երիտասարդները 3 երկրների ներկայացուցիչներ էին՝ Հայաստան, Իռլանդիա, Իտալիա:
Մասնակիցները հանդիպում ունեցան էկոլոգիական բնագավառում աչքի ընկնող փորձագետների հետ, որոնց մեջ էր նաև Դուբլինի համալսարանի դասախոս, դոկտոր հայազգի Հարություն Շահումյանը: Ծանոթացան երիտասարդ առաջնորդների հետ, ովքեր արդեն իրենց ներդրումը արել են էկո-բնագավառում:
Ծրագրի շրջանակներում բարձրաձայնվեցին ոչ միայն գլոբալ, այլև տեղական էկոլոգիական խնդիրներ, և վերջում յուրաքանչյուր խումբ կազմեց իր էկո-պլանը՝ բարելավելու համար տեղական և համաշխարհային էկոլոգիական դրությունը: