Մեր վարժարանի հումանիտար հոսքի պատմահասարակագիտական ենթահոսքի սաներն այցելեցին Ավ. Իսահակյանի տուն-թանգարան: Եղան գրական մասում, տեսան արժեքավոր նմուշները , լսեցին հետաքրքիր մանրամասներ Վարպետի կյանքի և գործունեության վերաբերյալ: Լսեցին պատառիկներ մեծ գրողի ստեղծագործություններից, ինչպես նաև իրենք էլ ասմունքեցին: Այնուհետև այցելեցին բնակարանային հատված, տեսան բանաստեղծի անձնական իրերը, հարուստ գրադարանը, նկարները և հիասքանչ այգին: Տուն-թանգարանից հեռացան տպավորված և գիտելիքներով առավել հարստացած: