«Մերիդիան Էքսպո» կենտրոնում տեղի է ունեցել «ԴիջիԹեք» ցուցահանդեսը, որին առանձին տաղավարով մասնակցել է ԿԳՄՍ նախարարությունը՝ ներկայացնելով հանրակրթության ոլորտում իրականացվող նորարարական ծրագրեր։
Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի աշակերտները նույնպես պատիվ ունեցան ներկայացնելու ԿԳՄՍ նախարարության տաղավարը։ Նրանք ցուցադրեցին ավագ դպրոցի լաբորատորիաներում ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության՝ դպրոցական ծրագրով նախատեսված գործնական աշխատանքները։
Վարժարանականները հանդես եկան իրենց նախագծային աշխատանքներով, որոնք ավելի շատ ուշադրության արժանացան ԲՏՃՄ ոլորտով հետաքրքրվածների կողմից։
Շնորհակալություն ԿԳՄՍ նախարարությանը նման հնարավորություն ընձեռելու համար։