Ապրիլի 21-ին վարժարանում տեղի ունեցավ վոլեյբոլի առաջնության վերջին խաղը։ Թեժ պայքարում մրցում էին ուսուցիչների և Ֆիզմաթ հոսքի 11-րդ դասարանի թիմերը։ Արդյունքում հաղթանակ տարավ առաջնության հաղթող Ֆիզմաթ հոսքի 11-րդ դասարանը։
2-րդ տեղի պատվոգրով պարգևատրվեց Լրագրության հոսքի 11-րդ դասարանը և 3-րդ տեղի պատվոգրով` Պատմահասարակագիտական հոսքի 10-րդ դասարանը։
Այսպիսով` վարժարանյան վոլեյբոլի առաջնությունը համարում ենք փակված։ Շնորհակալ ենք բոլորին` ակտիվ մասնակցության համար։