Եկեղեցի-հասարակությունն կապն ու իհարկե քրիստոնեական գիտելիքներն ամրապնդելու նպատակով Վարժարանի հյուրն էր մեր դպրոցի նախկին սան, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու դպիր Կարեն Քամալյանը:
Հոգևոր սպասավորը հարազատ կրթօջախ էր եկել ոչ թե սովորեցնելու կամ բանավիճելու, այլ ուղղակի զրուցելու այսօր հայ եկեղեցու առջև ծառացած ինչ-ինչ խնդիրների մասին, որոշ քրիստոնեական ըմբռնումների վերաբերյալ կիսելու իր գիտելիքները սովորողների հետ:
Ակտիվ հարցուպատասխանի ընթացքում ձևավորված ջերմ ու խաղաղ մթնոլորը թույլ տվեց խոսել եկեղեցու դերի կարևորության մասին, քրիստոնեական բարոյական արժեքներից ու «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման առանձնահատկությունների մասին: Ընդգծվեց հայոց եկեղեցու դերը ազգի գոյատևման հարցում, կարևորվեց արժանապատիվ, բարոյական ու ճիշտ արժեքներ ունեցող քաղաքացի ձևավորելու սկզբունքները:
Կարեն Քամալյանը շեշտադրեց, որ եկել է Վարժարանին փոխանցելու այն սերն ու նվիրումը, որ ստացել էր տարիներ առաջ, երբ ինքն էր տակավին դպրոցական:
Դպրոցի աշխատանքի ամենից կարևոր մասն այն է, երբ սանը վերադառնում է առավել իմաստնացած ու կենսափորձով հարստացած՝ գնահատելով այն, ինչ վերցրել է այդ օջախից: Գեղեցիկ և խրախուսելի է մարդու շնորհակալ ու երախտագետ մոտեցումը