Հակոբ Վանիկի Թադևոսյան

Մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ / Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ

Կրթություն

2001-2004թթ.` Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ ասպիրանտուրա, Ընդհանուր մանկավարժության ամբիոն

1996-2001թթ.` Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետի ռազմական հոգեբանության բաժին, մանկավարժ-հոգեբանի, ռազմական հոգեբանի որակավորում

Գիտական աստիճան
Մանկավարժական գիտությունների թեկնածու (ԺԳ.00.01- Մանկավարժության տեսություն և պատմություն), 2004թ., 020 մասնագիտական խորհուրդ
Թեմա՝ Առանձնահատուկ կոլեկտիվները և դրանց դաստիարակչական հնարավորությունները

Աշխատանքային փորձ

2012թ-ից՝ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ,
2014թ-ի սեպտեմբերից՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի» ուսումնամեթոդական բաժնի պետ,
2014թ. դեկտեմբեր-2015թ. հունվար՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից հեռավար լրացուցիչ կրթական ծրագրիր, դասախոս,
2012-2014թթ.` ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ գիտության և հետբուհական կրթության գծով
2010-2016թթ.՝ զորակոչերի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման ու լուծման նպատակով ՀՀ ՊՆ հրամանով ստեղծված զորակոչային հանձնաժողովի անդամ
2013թ. դեկտեմբեր, 2014թ. հունիս՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի» կողմից կազմակերպված վերապատրաստման ծրագիր հանրակրթական դպրոցների մասնագետների համար՝ որպես վերապատրաստող դասախոս,
2010-2013թթ.` Երևանի դատաքրեափորձագիտական ինստիտուտի դատահոգեբանական փորձագետ 2009-2012թթ.-ից` Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Մանկավարժության ամբիոնի դոցենտ,
2003-2013թթ.-ից` Երևանի «Գլաձոր» համալսարան, դասախոս,
2012թ. ապրիլ-մայիս՝ ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցների վերապատրաստման ծրագիր` որպես վերապատրաստող դասախոս:
2012թ. ապրիլ-մայիս՝ ՀՀ ՊՆ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստման ծրագիր` որպես վերապատրաստող դասախոս:
2012թ. սեպտեմբեր՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների սպա-հոգեբանների և գումարտակների հրամանատարների տեղակալների վերապատրաստման ծրագիր` որպես վերապատրաստող դասախոս:
2012թ.-ից՝ «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ում՝ որպես դասախոս:
2011թ.` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող` «Ատեստավորման ենթակա դասվարների մասնագիտական զարգացման, վերապատրաստման» ծրագիր` վերապատրաստող դասախոս,
2002-2009թթ.` Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Մանկավարժության ամբիոնի դասախոս,
2006-2009թթ.` Եվրապական կրթական տարածաշրջանային ակադեմիա, Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի վարիչ, դոցենտ.
2002-2004թթ.` ՀՀ ՊՆ Բարձրագույն սպայական դասընթացներ, դասախոս:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Սոցիալական մանկավարժություն, Սոցիալական մանկավարժի աշխատանքի մեթոդիկա և տեխնոլոգիա, Զինվորական մանկավարժություն

Մագիստրատուրա՝ Սոցիալ-մանկավարժական գործունեության առանձնահատկությունները հատուկ հիմնարկներում, Սոցիալ-մանկավարժական գործունեության համակարգը կրթության ոլորտում, Սոցիալ-մանկավարժական խորհրդատվության կազմակերպում, Այլընտրանքային խնամքի կազմակերպման սոցիալ-մանկավարժական ապահովում, Մանկատան սաների սոցիալականացման հիմնախնդիրը, Ռազմամանկավարժական գործընթացի տեսական հիմունքները

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Սոցիալական մանկավարժություն
Ռազմական հոգեբանություն
Զինվորական մանկավարժություն

Վերապատրաստումներ
2015թ.՝ «Ինճպե՞ս կառուցել Մուդլ դասընթաց», ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ
2014թ.՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից հեռավար լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման նպատակով կազմակերպված վերապատրաստում
2012թ.` Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կողից «Ներառական կրթություն, տեսություն, պրակտիկա և կառավարում» առարկայի գծով կազմակերպված վերապատրաստման դասընթաց
2004-2005թթ.` «Տարրական դպրոցի ուսուցիչների վերապատրաստում», «Քննադատական մտածողության զարգացումը` կարդալու և գրելու միջոցով» «Հայաստանում մանկավարժական կադրերի վերապատրաստում» SORES-ի և IREX-ի կողմից կազմված ծրագրեր
2004-2005թթ.` ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բաժնի կողմից իրականացվող Մանկավարժական կադրերի վերապատրաստման ծրագիր

Անդամակցություն
ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի խորհրդի անդամ, 
ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ

Հրապարակումներ 
1 մեթոդական ձեռնարկ՝ Թադևոսյան Հ.Վ., Սոցիալական մանկավարժություն: Մեթոդական ձեռնարկ: -Եր., 2008, 173 էջ:
1 ուսումնական ձեռնարկ համահեղինակությամբ՝ Ջամալյան Դ.Վ., Թադևոսյան Հ.Վ., Աբազյան Ս.Ս., Ռազմական հոգեբանության խնդիրները: -Եր., 2002, 192 էջ:
45 հոդված, որից 18-ը արտերկրում

Պարգևներ 
2016թ.՝ «Դրաստամատ Կանայան» մեդալ ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից,
2014թ՝ Ազատամարտի վետերանների միության մեդալ
2014թ.՝ «Մայրական երախտագիտություն» մեդալ հայրենանպաստ գործունեության համար ԼՂՀ «Մայրություն» ՀԿ-ի կողմից
2012թ.` «Մարշալ Բաղրամյան» մեդալ ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ներդրում ունենալու համար 
2012թ.` «ՀՀ Զինված ուժեր 20 ամյակ» մեդալ ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից 
2012թ.` «Զինվոր հայրենյաց» մեդալ «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի, իրավաբանական անձանց միության կողմից բանակաշինությանը նպաստող գործունեության համար 
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտական 10-րդ գիտական կոնֆերանսին ներկայացված հետաքրքիր աշխատանքների ղեկավարման համար գեներալ-լեյտենանտ Մ.Կարապետյանի կողմից
2010թ.` ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից «Գարեգին Նժդեհ» հուշամեդալ` մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրում ունենալու համար 
2005թ.` պատվոգիր` ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից «Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ» խորագրով հանրապետական երիտասարդական համաժողովին լավագույնս մասնակցելու համար 
2004թ.՝ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվոգիր՝ որպես Հենակետային վարժարանի լավագույն շրջանավարտ

Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն /կարդում և հաղորդակցվում եմ/

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software